Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայաստանն ու Վրաստանը ազատության կղզիներ են

Հայաստանն ու Վրաստանը ազատության կղզիներ են
03.09.2015 | 16:27

Ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվում Ադրբեջանը վատագույնների շարքում 19-րդն է, մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը ազատության կղզիներ են հսկա տարածաշրջանում։ i100.independent.co.uk-ն անդրադարձել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրներին՝ հղում անելով այս տարի ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս-2015-ին, որում դիտարկված է 180 երկիր։ Միավորները հաշվակված են 0-100 սանդղակով, 0-ն լավագույնն է, 100-ը՝ վատագույնը։ Հայաստանը 78-րդն է (28,43 միավոր), Վրաստանը՝ 69-րդը (27,7), Թուրքիան՝ 149-րդը (44,16 միավոր), Ադրբեջանը՝ 162-րդը (58,41 միավոր)։
Ոչ ազատ մամուլով երկրների վարկանշային հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ Էրիթրեա, Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան, Սիրիա, Չինաստան։
Ազատ մամուլ ունեցող երկրների վարկանիշը հետևյալ տեսքն ունի՝ Ֆինլանդիա, Նորվեգիա, Դանիա, Նիդերլանդներ, Շվեդիա։

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ